Իրավական ծանուցում


1.Սույն ինտերնետային էջում տեղադրված օրենքները ու այլ նորմատիվ իրավական ակտերը իրենցից ներկայացնում են ՀՀ Ազգային ժողովի, կառավարության և այլ պետական մարմինների կողմից ընդունված իրավական նորմատիվ ակտերի ոչ պաշտոնական էլեկտրոնային վերահրապարակումը, և դրանց հրապարակման նպատակն է ապահովել քաղաքացիներին և իրավաբանական անձանց իրենց իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև կառավարության և այլ պետական մարմինների գործառույթների մասին ընդհանուր տեղեկատվությամբ։


2.Սույն էջից օգտվողները պետք է գիտակցեն, որ հրապարակված իրավական նորմատիվ ակտերը կարող են արդի չլինել և ամբողջությամբ չհամապատասխանել գործող օրենսդրությանը։ Հետևաբար, խորհուրդ չի տրվում օգտագործել էջում հրապարակված իրավական նորմատիվ ակտերի տեքստը իրավական փաստաթղթերի և ընթացակարգերի համար։


3.Նախքան սույն ինտերնետային էջում հրապարակված իրավական նորմատիվ ակտերը վերոնշյալ նպատակների համար օգտագործելը, խորհուրդ ենք տալիս դիմել համապատասխան լիազորություններ ունեցող անձանց կամ իրավաբանի՝ պարզելու համար, արդյոք ակտը վավեր է և արդի:


4.Սույն ինտերնետային էջում հրապարակված իրավական նորմատիվ ակտերի շարադրման, իրավական բազաների կառուցվածքի և էջադրման հեղինակային իրավունքները պատկանում են դրանց հեղինակներին։ Սույն ինտերնետային էջում հրապարակված նյութերի, տվյալների բազաների, ինչպես նաև դիզայնի վերահրապարակումը և առևտրական նպատակներով օգտագործումը թույլատրվում է միայն հեղինակների համաձայնությամբ։


5.Սույն ինտերնետային էջը տնօրինող անձանց, քաղաքացիների կողմից տրամադրված անհատական տվյալները հավաքվում պահպանվում և պաշտպանվում են՝ ըստ «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների։ Քաղաքացիների կողմից տրամադրվող անհատական տվյալները ենթակա չեն հրապարակման ու բացահայտման, և օգտագործվում են զուտ այն նպատակով որի համար որ ներկայացվում են։ Դրանք անմիջապես վերացվում են՝ տրամադրման նպատակին ծառայող անհրաժեշտության բացակայության դեպքում։