ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն


Ծրագրեր ԵՎ գերակա խնդիրներ

ՀՀ ՏԿԱԻՆ մասով կառավարության գերակա խնդիրներ

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 2014թ. գերակա խնդիրները 

 

Պատասխանատու մարմինը

Գերակա խնդիրները

Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերը

Հղումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

1.     Ստեփանավանիև Կապանի օդա­նավակայանների վերա-գործարկում

-«Ստեփանավան օդանավակայան» ՓԲԸ-ի և Կապանի օդանավակայանի վարչական շենքերի վերանորոգում և տարածքի բարեկարգում, ցանկապատում
-oդանավակայանների թռիչքուղու վերականգնում
-միջազգային ստանդարտներին համապատաս­խա­նեցում

 
ՀՀ  կառավարության  2013 թ.  օգոստոսի  29-ի N 932-Ա որոշում

 

2.    Բնակչության ազդարարման համակարգի արդիականացում 
 

- այլ դոնորների միջոցներով հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ արտակարգ իրավի­ճակների նախարարության 78 հրշեջփրկարարական ջոկատների, մարզային փրկարարական վարչու­թյունների և այլ ստորաբաժանումների, շենքերում օպտիկամանրաթելային մալուխների անցկացում, ազդարարման շչակների տեղադրում
- բնակչության ազդարարման համակարգը կանո­նակարգող իրավական դաշտի ձևավորում և համա­պատասխանեցում արդի պայմաններին, մասնավո­րապես, Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1925-Ն որոշ­ման մեջ փոփոխությունների և լրացումների կատա­րում ու  բնակչության ազդարարման համակարգի արդիականացման և կապի նորագույն համակար­գերի ու տեխնիկական միջոցների ներդրման ծրագրի մշակում և հաստատմանը ներկայացնելը

ՀՀ  Նախագահի 2011 թ. դեկտեմբերի 27-իՆ Կ-229-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 50-րդ կետ
ՀՀ  կառավարության  2012 թ.  մայիսի  24-ի N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետ

 

 

Թեժ գիծ

Կարող եք զանգահարել

51-13-62

Բաժանորդագրում նորություններին