Միջկառավարական հանձնաժողովներ
ՀՀ վարչապետի 2012 թ. հոկտեմբերի 24-ի
1035-Ա որոշմամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշանակվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ:
ՀՀ վարչապետի 2011 թ. մայիսի 17-ի N
423-Ա որոշմամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ առեւտրատնտեսական եւ տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ:
ՀՀ վարչապետի 2011 թ. հունիսի 15-ի N
550-Ա որոշմամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշանակվել է Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ:
ՀՀ վարչապետի 2010 թ. հունիսի 22-ի N
464-Ա որոշմամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ:
ՀՀ վարչապետի 2010 թ.հունիսի 22-ի N
462-Ա որոշմամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ:
Հայաստանի Հանրապետությունում 2014թ. անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողով
ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N
402-Ն որոշմամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում 2014թ. անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ:
"Սեւան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի խորհուրդ
"Սեւան" ազգային պարկ" պետական ոչ առեւտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի 1185-Ն որոշման N 3 հավելվածով: Խորհրդի նախագահը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարն է:
ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի "Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին" N 861-Ա որոշմամբ:
ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող խորհուրդ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը 2005 թվականի նոյեմբերի 9-ի "Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը եւ անհատական կազմը հաստատելու մասին" ՀՀ կառավարության N 1932-Ն որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ: